Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ առգրավել է մի քանի պայթուցիկ սարքեր և մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր, որոնք նախատեսվում էր տեղափոխել Ռուսաստանի տարածք: Այդ մասին հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։
The Washington Post-ի տվյալներով՝ Սպիտակ տան ներկայացուցիչները չեն աջակցել այդ որոշմանը, բայց և չեն դիմադրել՝ հայտարարելով, որ դա Զելենսկիի սուվերեն ընտրությունն է։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ առաջիկայում կայանալիք Վլադիմիր Պուտին-Ռեջեփ Թայիփ Էրդողան բանակցությունների ժամանակ կքննարկվի ուկրաինական հիմնախնդիրը:
Ռուսական զորքերը փետրվարի 2-ի գիշերն Ուկրաինայի տարածքի ուղղությամբ արձակել են Shahed տեսակի 24 հարվածային անօդաչու։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեռ չի կարողանում փոխարինող գտնել Ուկրաինայի զինված ուժերի գերագույն հրամանատար Վալերի Զալուժնիին, որը, ըստ տարբեր լրատվամիջոցների, կարող է պաշտոնանկ արվել: Այդ մասին գրում է գերմանական Bild-ը։
Ռուսական զորքերը, հավանաբար, 2024 թվականի ամռանն ծրագրում են լայնածավալ հարձակում իրականացնել Ուկրաինայում: Այդ մասին հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով ուկրաինացի անանուն պաշտոնյաներին։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունաքի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինայում առկա իրավիճակը։ Այդ մասին Շոլցը գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։
Եվրամիության անդամ երկրները սկսել են քննարկել Ուկրաինա ներխուժման պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը։ Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական անգամ Կիև է հրավիրել ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփին: Նա «շատ վտանգավոր» է անվանել ԱՄՆ նախկին նախագահի խոսքերն այն մասին, որ Թրամփը ռուս-ուկրաինական հակամարտությունը կարող է ավարտել 24 ժամվա ընթացքում։